Հասանք. թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն՝ ՔՊ համակիրը, հարձակվել է դիտորդի վրա. Դանիել Իոաննիսյան
Հասանք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատարող «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
«Ընդ որում, ըստ դիտորդի, ամենաակտիվ հարձակվողը ՔՊ-ի համակիր-ակտիվիստ թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն է։
Եթե դրան գումարենք որոշ դպրոցների անձնակազմերը ՔՊ-ի հավաքներին «կամավոր-պարտադիր» կերպով բերելը (օրինակ` թիվ 113 դպրոցը), ապա կարելի է շնորհավորել ՔՊ-ին` ուսումնական հաստատությունների ապակուսակցականացումը ՔՊ-ականացմամբ փոխարինելու գործընթացի բարեհաջող մեկնարկով։
Այս ամենի մեջ լուսավոր կետը ԿԳՄՍՆ-ն է, որ փորձում է վարչական ռեսուրսի չարաշահումից հեռու պահել դպրոցները, բայց դե քաղաքապետարանի հանրակրթության վարչության ՔՊ-ական պետը, ինչպես տեսնում ենք, ավելի ազդեցիկ է»,-գրել է Իոաննիսյանը: