«Վարչապետից սկսած մինչև վերջին մարդը պիտ փոխվի, պրիզիդենտն էլ հետը». (տեսանյութ)
Թուրքիային սահմանակից Բագարան գյուղում ամեն առավոտ հարևան գյուղի անացուդարձին են հետևում, այստեղ մոլայի ձայնն է անգամ լսելի, փոխարենը գյուղում պատարագի ձայն չեն լսում:
Բագարանցիների խոսքով՝ Շուշանիկ եկեղեցու վերանորոգման խոստումները դեռևս 2009թ-ին մարզպետն է տվել, բայց միչև այսօր միայն եկեղեցի տանող ճանպարհահատվածի մի մասն է բացվել:
Բագարանի բնակիչները ասում են իրենք մթության ու խավարի մեջ են ապրում, կարծես Հայաստանից կտրված լինեն, երբեմնի հզոր բերդաքաղաքը այսօր կորուսյալների գյուղ է: Ջուր չկա, գազ չկա, տրանսպորտ չկա, գիշերային լուսավորություն չկա, հողերն էլ հիմնականում անմշակ են:
Տեղի բնակիչներին հատակապես զայրացնում է այն, որ, իշխանությունը գյուղատնտեսությունը զարգացնելու վերաբերյալ խոստումներ է տալիս, բայց արդյունքում զարգացման փոխարեն անկմանը միտված գործողություններ է իրականացնում:
Բագարանում կառավարության անդամներին հորդորում են ուշքի գալ, քանի սահմանմերձ գյուղերն ամբողջովին չեն դատարկվել:
Մանրամասները` տեսանյութում