«Աղդամ-Ստեփանակերտ» ճանապարհի օգտագործումից հրաժարվելը քաղաքական մանիպուլյացիա է․ Ալիևը՝ Բլինքենին
«Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո նոր միայն կարող է բացվել Լաչին-Ստեփանակերտի ճանապարհը՝ Ադրբեջանի մաքսային և սահմանային վերահսկողության կանոնների կիրառմամբ»,- այդ մասին ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում ասել է Ալիևը․
«Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումից հրաժարվելը քաղաքական մանիպուլյացիա է և նպատակաուղղված սուտ՝ պնդելու համար, թե իբր այդ տարածքում գոյություն ունի հումանիտար կամ պարենային ճգնաժամ»,- նշել է նա։