Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կարգավորումը«Հյուսիսային հոսքերի» պայթեցումը. Գերմանիայում հայտնել են, թե որքանով է տուժել գազամատակարարումըԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՌուսաստանն ու Ուկրաինան համագործակցել են մարդասիրական օգնության մատակարարման հարցում․ Մելանյա ԹրամփՓաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին«Միասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին»․ ԱշոտյանՊուտինը կառավարության նիստում քննարկել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտների հարցերՌԴ ԱԳՆ․ Հայաստանը կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանըԶախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջԱնչափահաս երեխան ալկոհոլ էր օգտագործել. թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվելՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներԵՏՀ-ն առաջարկում է անցկացնել «ԵԱՏՄ օրեր»Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազՀութիները Սաուդյան Արաբիայից պահանջել են 51 միլիարդ դոլար՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմացՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԿառավարության դիմաց բնապահպանները պահանջում են դադարեցնել Ամուլսարի շահագործումը (տեսանյութ)Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոնԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Կասեցվել է Քաջազնունի փողոցի «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրական գործունեությունըՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըՊեսկովը նշել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման պայմանըՎաղը հոսանքազրկումներ կլինենԿառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրըՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՊարսից ծոցում պայթեցվել է հերթական խոշոր լցանավը
Ուզում են գլխատել խմբակցություններն ու անցկացնել սահմանադրական բարեփոխումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Կառավարությունը հաստատեց 6 և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը լրացուցիչ 1,1 մլն դոլար է հատկացվել12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն ՔոչարյանՈւզում են այնպես անել, որ Հայաստանը չունենա կյանքի ճանապարհ. Պապոյանը՝ ադրբեջանական «այլընտրանքի» մասինԵվրոպական ավելի քան տասը չվերթի անվտանգությանը սպառնացող հաղորդումներ են ստացվելԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ին տալիս է շատ ավելի շատ, քան ստանում է. Գևորգ ՊապոյանԵկեղեցու դեմ հալածանքը Փաշազադեի թելադրանքով է. Հուսիկ Արա (տեսանյութ)Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկնում է Բաքու
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր»
Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը
Չեմ ուզում Ձեզ բժժացնել, հարցիս պատասխան եմ ուզում... Մի տվայտվեք. Վարդանյան- Միրզոյան «դեբատը» (տեսանյութ)Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթՀրաժեշտ եմ տալիս ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկին. Ռոնալդուն հայտարարեց կարիերան հավաքականում ավարտելու մասին
Արթուր Սարգսյանի կալանքը երկարաձգվեց
Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ)Կպած ուզում եք ինձ բժժացնել. ես դեռ չեմ բժժել, տիկին Վարդանյան. Արարատ Միրզոյանը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)Ուշիի ողբերգական վթարի հատվածը պատշաճ գծանշված է եղել, բեռնատարը ՀՀ հաշվառում չունի. ԽուդաթյանԷդ ի՞նչ հպարտանալու բան է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններով հպարտանում եք. Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
Տեսանյութ

Մեր համագործակցությունը եղել է դրական և հեռանկարային․նախագահի և Կանադայի դեսպանի հրաժեշտի հանդիպումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերին (նստավայրը՝ Մոսկվա):

Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ձեր կատարած աշխատանքի համար: Կանադան այն երկրներից է, որը շատ արագ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա 1992 թվականի հունվարն էր: Դրանից հետո մեր հարաբերություններն ունեցել են դինամիկ զարգացում, իսկ վերջին տարիներին մեր համագործակցությունն ավելի է ակտիվացել: Մենք չենք մոռացել հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կանադայի աջակցությունը, որը քաղաքական և այլ մակարդակներում ցույց տրվեց Հայաստանին: Հիմա այդ զարգացման արդյունքում է, որ Կանադան հոկտեմբերին այստեղ դեսպանատուն կբացի: Վստահ եմ՝ դա նոր խթան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Կանադան Հայաստանում: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Ձեր աշխատակազմին, բոլոր պաշտոնատար անձանց: Մեր համագործակցությունը եղել է կառուցողական, դրական և հեռանկարային՝ չնայած իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ունեցել և շարունակում է դրանց դիմագրավել: Այդ դժվարին ժամանակահատվածում նաև հնարավորություն է եղել մեծ ներդրում ունենալ հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում:

Ակտիվ և մոբիլիզացված Սփյուռք կա Կանադայում և, չնայած տխուր է, որ հեռանում եմ, սակայն միևնույն ժամանակ հաճելի է իմանալ, որ հեռանում եմ՝ թողնելով նոր դեսպանատուն, նոր դեսպան, որը գիտեմ, որ շատ լավ գործ է անելու: Թողնում եմ հարթակ, որը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Գիտենք, որ բավական մեծ աճ կա այս ոլորտում, սակայն շատ ավելին է հնարավոր անել»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ու առկա ներուժի իրականացման հնարավորությունները: Երկուստեք շեշտվել է հոկտեմբեր ամսին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման կարևորությունը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության հետագա սերտացման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և ընդհանուր իրողություններին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման և առկա հիմնախնդիրները բացառապես քաղաքական ու բանակցային ճանապարհով լուծելու իր դիրքորոշման մեջ: