Դաշնակները «բազար» են անում, իրենց գինն են բարձրացնում. Ահարոն Ադիբեկյան
Տևական ժամանակ է, որ ՀՅԴ-ն ուզում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, սակայն գործընթացն ավարտին չի հասնում: Այսօր ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի յուրաքանչյուր համագործակցություն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն վերագրում է որպես «անառակ որդու վերադարձ»:
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նախօրեին տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ի հետ վերջնական համաձայնությունը կլինի մեկ շաբաթ հետո: Թե ինչու է այսքան ձգձգվում ՀՀԿ ու ՀՅԴ կոալիցիան, Ահարոն Ադիբեկյանը newspress.am-ի հետ զրույցում նշեց. «ՀՅԴ-ն «բազար» է անում, իր գինն է բարձրացնում»:
Այս պարագայում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ոչ թե ծրագրային ու գաղափարախոսական պատասխանատվության խնդիր են լուծում, այլ պաշտոնների բաժանման: