Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Կիև. նա կհայտարարի Ուկրաինային 175-200 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին
Սպասվում է, որ Կիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհայտարարի Ուկրաինային 175-200 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Սեպտեմբերի 6-ի առավոտյան Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Կիև։ Ինչպես հայտնում է CNN-ը, պետքարտուղարը կհայտարարի Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը մնում է Միացյալ Նահանգների առաջնահերթությունը: Նշվում է նաև, որ այս շաբաթ կհայտարարվի Կիևի համար ռազմական օգնության երկրորդ՝ ավելի մեծ փաթեթի մասին: