Ուժգին ջրհեղեղ Ստամբուլում․ կան զոհեր և վիրավորներ
Ստամբուլում տեղատարափ անձրև է տեղացել, ինչի հետևանքով մի շարք փողոցներ հեղեղվել են։ Այս մասին գրում են թուրքական լրատվականները։
Նշվում է, որ տարերքների ազդեցությունից ամենաշատը տուժել է Բաշաքշեհիրը, որտեղ որոշ փողոցներում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ կայանված մեքենաները սկսել են ինքաբերաբար ընթանալ ջրի հոսքի ներքո։
Ջրհեղեղը վնասել է 1754 բնակարան։ Դրանցից մի քանիսը գործել են որպես գրասենյակներ։
Ուժեղ անձրևից հետո ջրհեղեղի հետևանքով 12 մարդ հոսպիտալացվել է, իսկ 2-ը զոհվել։