Սևանա լճից դուրս է բերվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին և 6-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում «Արտանիշի» արգելոցի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 107 հատ ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։