Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Քաղաքականություն

Հրավիրում եմ ՀՀ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ուշադրությունը․ Սուրեն Սահակյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայիս գրասենյակը ԲԱՌԴԱԿ ա հիշեցնում (ավելի հարմար բառով հնարավոր չգտա ներկայացնել իրերի դրությունը)։ Այս մասին գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը։

«Իմ հանրային գործունեության ընթացքում առընչվել եմ ՀՀ Մարդու իրավունքների 3 պաշտպանի հետ։ Առաջինը Կարեն Անդրեասյանն էր, որը 2013թ․-ին վարույթ ընդունեց մեր՝ Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց հայտարարած քաղաքացիներիս դիմումը, վարույթ հարուցեց։ Վարույթի արդյունքներով մեր իրավունքները խախտված էին ճանաչվել և ոստիկանությանը հորդորել էին կարգապահական տույժի ենթարկել մեր իրավունքները խախտած ոստիկաններին։

Երկրորդը Արման Թաթոյանն էր։ Չնայած 2016թ․-ին իրեն ներկայացրած դիմումը մերժվեց, բայց պաշտոնյան առաջին իսկ հայտի դեպքում պաշտոնապես ընդունեց մեզ, մոտ մեկ ժամ հանգամանալից բացատրեց մեր խնդրի հետ կապված իրենց գործառույթների շրջանակը։

Երրորդը ներկայիս ԲԱՌԴԱԿի տիրուհին ա։ Նախ, երբ օգոստոսի 16-ին առաջին անգամ ոստիկանությունը մեզ արգելեց վրան տեղադրել, ահազանգեցի ՄԻՊ գրասենյակ։ Ժամն աշխատանքային չէր, էդ դեպքերի համար նշեցին թեժ գծի հեռախոսահամարը։ Զանգեցի։ Մի պատանի առանձնյակ ասեց, որ էդ ոչ աշխատանքային ժամին ու օրերին «նման» ծառայություններ չեն մատուցում։ Գործին անծանոթ մարդը գուցե լուրջ ընդուներ գրասենյակի ներկայացուցչի տվյալ ախմախ արձագանքը, բայց ես համառորեն խնդրեցի ներկա գտնվել իրավունքների խախտմանը։ ՄԻՊ գրասենյակից ներկայացան, երբ արդեն մեր իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել էին՝ ոստիկանություն բաժնում։

Զրուցեցինք։ Ասեցինք, որ մենք համաձայն չենք ոստիկանների «օրինական» պահանջին և հաջորդ օրը նույնպես վրան ենք տեղադրելու։ Խոստացան հաջորդ օրը մինչև ժամը 15։00 իրենց դիրքորոշման կամ դրա բացակայության մասին տեղյակ պահել։ Հաջորդ օրը 17։00 զանգեցի ու հիշեցրի խոստման մասին։ Ասեցին, որ վարույթ են ընդունել, ինչը ժամանակ ա պահանջում։

Անցել ա 20 օր։ Ամեն օր մեզ վարչական ձերբակալման են ենթարկում մի արարքի համար, որի վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա ՀՀ օրենսդրության մեջ։ 20 օր շարունակ ազատ, խաղաղ հավաքներ իրականացնելու մեր ազատությունը սահմանափակվում ա։ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 02։10-ից մինչև 05։05 գտնվել եմ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում։ Ազատության ապօրինի սահմանափակման առաջին պահից զանգել եմ ՀՀ ՄԻՊ թեժ գիծ։ Մոտ 15 զանգ անպատասխան ա մնացել, որովհետև հերթապահող պաշտոնյան հեռախոսը ավիացիոն ռեժիմի վրա էր դրել, որպեսզի իրեն չանհանգստացնեն ինչ-որ իրավունքների խախտման հարցերով։ Աշխատանքային ժամին զանգել եմ ՄԻՊ գրասենյակ։ Պարզվում ա՝ մեր անունով իսկի վարույթ էլ չկա, որպեսզի զանգը փոխանցեն նրան, ով զբաղվում ա դրանով։ 

Այ սենց ա լինում, երբ նույնիսկ անցյալում ձևական, բայց անկախություն ունեցող մարմինները քաղաքականացվում և յուրացվում են կառավարող ուժի կողմից։ Ու սա դեռ ծաղիկներն ա։ Այսուհետ ևս, ամեն երեկո 20։00 հավաքվելու ենք Մաշտոցի պուրակում, քննարկում իրականացնենք, իսկ քննարկման վերջում վրան ենք տեղադրելու, մինչև հասնենք նրան, որ ոստիկանությունն այլևս չխոչընդոտի դրան։ Ամեն օր զանգելու ենք ՀՀ ՄԻՊ գրասենյակ։ Այս խնդրի շուրջ հրավիրում եմ նաև Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ուշադրությունը, եթե դեռ այդպիսի կենսունակները մնացել են։

Թե բա «ժողովրդավարություն»»։