«Բացում» նախաձեռնությունը Լաչինի միջանցքի բացման պահանջով իր պահանջները ներկայացրեց ՀՀ ԱԳՆ
«Բացում» նախաձեռնության մասնակիցները ՀՀ ԱԳՆ-ի մոտ հանրահավաք են անցկացնում՝ պահանջելով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել և համապատասխան բանաձև ընդունել։
Նրանք պահանջում են Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարման ապահովումը և դրա համար դիվանագիտական ճնշումների ավելացումը։
Ակցիայի մասնակիցներն իրենց առաջարկներով նամակը հանձնեցին ԱԳՆ–ին։