Պոլիկլինիկայի դիմաց բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Volkswagen-ն ու Lada Priora-ն
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում՝ թիվ 19 պոլիկլինիկայի հարևանությամբ, բախվել են Volkswagen, Lada Priora և շտապօգնության ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։