Երևանում օդն աղտոտելու համար տուգանվել է 4 տնտեսվարող
Երևան քաղաքում շինարարության հետևանքով մթնոլորտայի օդի պահպանության մասին օրենքը խախտելու համար 4 տնտեսվարողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի ներկայացուցիչը։
Նախորդ շաբաթ տեսչական մարմնի թեժ գծին քաղաքացիներից ու կազմակերպություններից ստացվել է 10 ահազանգ։ Բոլոր դեպքերում հարուցվել են վարչական վարույթներ։
3 դեպքում տնտեսվարողների նկատմամբ չեն կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ, քանի որ խախտումներ չեն հայտնաբերվել։
3 վարույթ էլ ընթացքի մեջ է։