Ապրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ինՊայթյուն Մոնակոյում. վիրավորվել է ուկրաինացի հայտնի օլիգարխն ու իր ընտանիքի անդամները Հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ ԶախարովաԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն նախագահ. մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյանի շնորհավորանքը՝ կալանավայրիցԿդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»Իրավապահ համակարգում կարճատև դադար է. քաղաքական հրահանգները տրված են, անունները հայտնի են... «Ժողովուրդ»
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
ՔՊ-ն հետողորմեա է անում իր ընդունած օրենքը՝ գայթակղելով ընդդիմությանը. «Հրապարակ»Հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով. ՓաստաբանԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»Մոսկվան ենթարկվել է անօդաչուների հերթական լայնածավալ գրոհինԸնդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ. «Հրապարակ»Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքինՁախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները. «Հրապարակ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը. «Ժողովուրդ»ԲՀԿ շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը. «Փաստ»Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Ինձնից կախված ամեն ինչ կանեմ. Վահագն ԱլեքսանյանԶախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետԱմբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանինԻրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել բանակցությունների տապալման կամ նոր հարվածի դեպքում. Իսրայել ԿացՏարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացիՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժըՌուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալԱրման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըԱվտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավորԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
Հասարակություն

Քրեական վարույթ՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու համար։ Նախաձեռնվել է նաև քրեական վարույթ՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնում նրա նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Քննություն է կատարվում համակողմանիորեն պարզելու քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում կատարված առերևույթ խուլիգանության, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը բռնությամբ խոչընդոտելու, քաղաքացուն դանակով սպառնալու, ինչպես նաև ոստիկանների կողմից առերևույթ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, բռնությամբ զուգորդված, չարաշահելու հանգամանքները:

Ոստիկանության պարեկային ծառայողից օգոստոսի 30-ին ստացված զեկուցագրի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 01:40-ի սահմաններում, ծառայություն իրականացնող ոստիկանները, սառը զենք կրելու և այլ անձանց կյանքին և առողջությանը անմիջական սպառնալիք հասցնելու հիմնավոր ծագած կասկածանքով ձերբակալել և Երևան քաղաքի Թամանցիների փողոցից ոստիկանության բաժին են տեղափոխել մի տղամարդու, որը ոստիկանության բաժնի դիմաց մեքենան կայանելուց հետո չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին:

Ներս մտնելով ոստիկանության բաժին՝ քաղաքացին սկսել է դրսևորել ագրեսիվ պահվածք՝ հայհոյել է, ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը: Տեսնելով, որ տղամարդը շարունակում է ագրեսիվ պահվածք դրսևորել և անկանոն շարժումներ է կատարում՝ իրեն վնասելու նպատակով, ոստիկանը փորձել է հանգստացնել քաղաքացուն:

Այնուհետև, քաղաքացին խնդրել է բացել ձեռնաշղթաները՝ ջուր խմելու և լվացվելու նպատակով և, օգտվելով ձեռքերի ազատ լինելու հանգամանքից, անսպասելի միտումնավոր հարվածել է միջանցքում գտնվող պատուհանին, կոտրել այն, ինչի բեկորներից վնասվել է նրա ձեռքը։ Քաղաքացուն ցուցաբերվել է առաջին օգնություն, կանչվել է շտապօգնություն, նա տեղափոխվել է հիվանդանոց:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ տղամարդու ինքնությունը, ով Հրազդան քաղաքի 45-ամյա բնակիչ է: Կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Նախաքննության ընթացքում նշված տղամարդը հաղորդում է տվել այն մասին, որ պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը բաժին բերելու ճանապարհին իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, իսկ ոստիկանության բաժնում մի քանի ոստիկաններ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն, որի ընթացքում, ըստ ձերբակալվածի՝ պաշտպանվելու նպատակով, ինքը հարվածել է ոստիկաններին, հրելու արդյունքում ձեռքով և դեմքով դիպել է ոստիկանության բաժնի պատուհանին, որը կոտրվել է և վնասել իր ձեռքը: Ոստիկանության ծառայողների կողմից նշված անձի նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև ձերբակալվածի փատաբանի կողմից։

Նշված հաղորդումների հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քաղաքացու վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Որոշում է կայացվել պարեկային ծառայողներին ամրակցված, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրություններն առգրավվելու վերաբերյալ։

Ոստիկանների կողմից առերևույթ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը բռնությամբ զուգորդված չարաշահելու, լիազորություններն անցնելու մասն առանձացվել է առանձին վարույթում և ուղարկվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն՝ նախաքննություն կատարելու համար։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տեղի ուենցածի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: