Գիտելիքի օրը՝ Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում (լուսանկարներ)
Գիտելիքը հզոր ուժ է, երբեմն զենք, որը միշտ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն այնուամենայնիվ գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին:
Այսօր սեպտեմբերի 1-ն է. Գիտելիքի, գրի և դպրության օրը: Հանրապետության ուսհաստատություններում այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Իր ուսանողների առջև այսօր իր դռները բացեց նաև Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանը: Հաստատության ղեկավար Շողեր Խանզադյանն իր ողջույնի խոսքը հղեց ուսանողներին՝ մաղթելով հաջողություններ՝ ուսման ընթացքում:

«Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Խոհարարական գործ», «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակագչային շահագործում» բաժինների 1-ին կուրս ուսանողները արդեն իսկ կարևոր քայլ են կատարել իրենց մասնագիտական ոլորտում՝ ընտրելով Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանը:
Մասնագիտական կայացման գործում նրանց կօգնեն բազմամյա փորձ ունեցող մասնագետներն ու դասախոսական կազմը: Ուսման առաջիկա երեք տարիների ընթացքում ուսանողները ոչ միայն ձեռք կբերեն հիմնավոր մասնագիտական գիտելիքներ, այլ նաև հնարավորություն կունենան գործնականում դրանք կիրառելու՝ այդպիսով դառնալով ոլորտում որակավորված, մրցունակ և պահանջված մասնագետներ:
Գայանե Մելիքյան
