Փաշինյանի այցից առաջ ստուգել են դպրոցականների ու ծնողների պայուսակները (տեսանյութ)
Փաշինյանն այսօր որոշել է երևանյան դպրոցներից մեկն այցելել։ Բայց արի ու տես, որ նա նույնիսկ դպրոցականների մոտ է վախով գնում։
«Ֆակտոր»-ի հրապարակած տեսանյութի համաձայն, մինչ նրա գալն անվտանգության աշխատակիցները ստուգում են նույնիսկ աշակերտների ու նրանց ծնողների պայուսակները։
Իսկ նրա գալուց հետո ուղեկցող շարասյան մեքենաները կայանում են կանգառում՝ թույլ չտալով, որ հասարակական տրանսպորտը կանգնի։