Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»
Մամուլ

ՏՄՊՊՀ նախագահի կինը 25 հազար դոլար նվիրատվություն է ստացել. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պաշտոնի նշանակվել է 2019 թվականի ապրիլի 22-ին։ Մինչ այդ Գևորգյանը եղել է ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը և հենց այդ ժամանակահատվածում էլ՝ 2017 թվականին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան և ավտոկայանատեղի։ Ավտոկայանատեղին և բնակարանը ձեռք են բերված հիփոթեքով, ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 878 հազար դրամ։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 854 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 42 մլն դրամ և 50 հազար դոլար։ Գևորգյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 351 հազար դրամ, որից 22 մլն 128 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, 47 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Պետական կառավարման ակադեմիայից, իսկ 6 մլն 175 հազար դրամը Գևորգյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։ Նա վարկերի մարմանը հաշվետու տարվա ընթացքում ուղղել է 3 մլն 40 հազար դրամ։

Գեղամ Գևորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական և կորպորատիվ հարցերի գծով ղեկավար։ Մուշեղյանը հայտարարագրել է 25 հազար դոլար, որը նվիրատվություն է Pernod Ricard S A-ի կողմից։ Նրա հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 53 մլն 417 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 5 մլն 883 հազար դրամ և 3 հազար դոլար, էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթները՝ 4 հազար 777 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 26 մլն դրամ։ Սրանք ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի կնոջ ունեցած գումարներն են, իսկ նրա հաշվետու տարվա եկամուտը կազվել է 20 մլն 947 հազար դրամ, որից 18 մլն 447 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից, 611 հազար դրամը կրկին աշխատանքի վարձատրություն է այս անգամ «ԲՐԵՆԴԻ ԲՐԻՋ» ընկերությունից։ Մուշեղյանը հայտարարագրած անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրել է 49 մլն 599 հազար դրամ արժողությամբ հիփոթեք, որի պատճառով էլ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 345 հազար դրամ գումարը, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով է։ Գևորգյանի կինը ստացել է նաև ապահովագրական հատուցում՝ 541 հազար դրամ,
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից։ Մուշեղյանը վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 181 հազար դրամ գումար։

Գեղամ Գևորգյանը մինչ հանձնաժողովի նախագահ դառնալը եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը, իսկ մինչ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն դառնալը, նա եղել է Համաշխարհային բանկի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի ղեկավար, որից առաջ էլ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի գլխավոր իրավաբանն է եղել։ Թե իրավաբանն ինչ կապ ունի գյուղատնտեսության հետ, կամ ինչ կապ ունի ՏՄՊՊՀ-ի հետ, անհայտ է, սակայն պարզ է այն, որ նա ևս իշխանությունների այն սիրելին է, ում յուղալի պաշտոններ են բաշխում, ոչինչ, որ իրավագետ և եվրոպագետ Գևորգյանն ընդհանրապես կապ չունի այս ոլորտների հետ։

Այժմ, երբ նա զբաղեցնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այս կառույցի աշխատանքն ավելի անարդյունավետ է, քան առաջ։ Այսինքն՝ Գևորգյանը երևի նույնիսկ տեղյակ էլ չէ, թե որն է հանձնաժողովի նախագահի աշխատանքի բնույթը այն դեպքում, երբ բենզինի գներն օր օրի աճում են, գազը գնանկում է արձանագրում, իսկ մեր զանգերին պատասխանում են «հանձնաժողովն ուսումնասիրում է, շուտով կհրապարակենք արդյունքները» կրկնվող, պղպջակ հիշեցնող խոսքերով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: