Օգնեք, որ հորս բերենք Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Փարիզի քաղաքապետին (տեսանյութ)
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, Կոռնիձոր այցելած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին խնդրեց օգնել վերադարձնել հորը Բաքվից։
«Շատ եմ խնդրում մի հացով ինձ օգնել. մեկ ամսից ավելի է հայրս կապ չի հաստատում մեզ հետ։ Ընտանիքս Արցախում է, միայն ես եմ Հայաստանում։ Լիահույս ենք, որ կօգնեք մեզ վերադարձնել նրան Բաքվից, քանի որ հայրս անմեղ է։ Նա շատ հիվանդ է, նրա համար ամեն վայրկյանը ճակատագրական է»,- ասաց Վերա Խաչատրյանը։