Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Քաղաքականություն

Թևան Պողոսյանը կոչով դիմել է Երևանի քաղաքապետի բոլոր 14 թեկնածուներին

Ցանկանում կրկնել կոչս ու խնդրանքս. սեպտեմբերի 2-ին բոլորս այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հուսամ, որ Արցախը կրկին կդառնա մեր միասնության կերտման սկիզբը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար Թևան Պողոսյանը:

«Այդ այցելությամբ կփաստենք բոլորիս համար Արցախում պայքարող և զրկանքներ կրող մեր քույրերին և եղբայրներին, որ մենք էլ պատրաստ ենք իրենց համար միասնական քայլ անել։ Իրենք մեզ համար են անում, մենք էլ պարտավոր ենք իրենց համար անել։

Իսկ այսօր կոչս ուղղում եմ Երևանի ապագա քաղաքապետ դառնալու համար պայքարող բոլոր 14 թեկնածուներին։ Ով էլ ընտրվի քաղաքապետ կամ ավագանու անդամ, միևնույն է, դուք ներկայացնելու եք մի քաղաք, որտեղ գտնվում է Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը։ Վստահ եմ, որ եթե սեպտեմբերի 2-ին լիներ ԱՄՆ, ՌԴ կամ Ֆրանսիայի անկախության օրը, այդ օրը կմասնակցեիք դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը։ Իսկ Արցախի Հանրապետությունը ձեզ համար ավելի՞ կարևոր չի: Այն ձեր հայրենի՞քը չի։ Եթե հարցի պատասխանն «այո» է, ապա սեպտեմբերի 2-ին գտեք ճանապարհ, բանակցեք և բոլորդ միասին նույն ժամին այցելեք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Մի էլ բարևեք իրար, դա չի կարևորը, մի էլ զրուցեք, էլի ձեր գործն է, բայց նույն ժամին եղեք ներկայացուցչությունում։ Վստահ եմ, մամուլում կհայտնվի նկար, որով կկարողանանք աշխարհին ներկայացնել, որ Արցախը հայ ազգի համար կա, և այն հայկական է։ Վստահ եմ, որ անհատապես բոլորդ էլ լավ եք հասկանում, թե ինչ հզոր «մեսիջ» կարող եք փոխանցել Արցախի մեր հայրենակիցներին և աշխարհին` այդ նկարում հայտնվելով։ Սակայն այլ բան է, թե կկարողանա՞ք վեր կանգնել նեղ կուսակցական շահերից, և այդ քայլն անել հանուն ազգային շահի։

Եթե առանձին էլ այցելեք ներկայացուցչություն, էլի շնորհակալ կլինեմ, բայց այդ օրը հնարավորություն ունեք ինքներդ ընտրելու. ազգայի՞ն, թե՞ կուսակցական շահ։ Այս պարագայում ընտրությունը ձերն է, իսկ ձեր ընտրության օրն այլ է լինելու։

Խնդրանքս լրատվական դաշտի բարեկամներիս և ինձ չսիրողներին. խնդրում եմ, հանրայնացրեք կոչս, օգնեք տեղ հասցնել։

Իսկ խնդրանքս աշխարհի ցանկացած հայի էլի նույն է՝ եկեք բոլոր հայերով, աշխարհի ցանկացած կետում, առնվազն այդ 24 ժամն ապրենք Արցախով։ Անպայման մասնակցեք բոլոր ձեզ համար հարմար միջոցաումներին, լինի երթեր, ցույցեր կամ այլ մի բան: Ես օրինակ նաև մասնակցելու եմ ժամը 18:00-ին SOS Արցախ նախատեսվող հանրահավաքին հանուն Արցախի: Արցախը միշտ է իմացել ինչպես միավորել, և վստահ եմ, որ այդ օրն այն մեզ նորից կմիավորի:

Արցախը մեր բոլորի կարիքն ունի:

Իսկ Երևանում, հուսամ, որ սեպտեմբերի 2-ին հազարավոր հայերի հոսք կլինի դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն (ք.Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)»,-գրել է Պողոսյանը: