«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքը
Հասարակություն

Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով վերջին 7 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 391 ելքի և մուտքի դեպք

Արցախի Հանրապետության կառավարությունը հերթական տեղեկագիրն է հրապարակել՝ ներկայացնելով շրջափակման 261-րդ օրվա (29.08.2023թ.) դրությամբ երկրում տիրող իրավիճակը.

Օրվա վիճակագրական թարմացումներ

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,870 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 7 օրվա ընթացքում աճելով շուրջ 35 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 744 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: Վերջին օրերին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ևս 343 հոգի (հիմնականում ուսանողներ և ՌԴ քաղաքացիներ) տեղափոխվել են Հայաստան: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր, իսկ ռուս խաղաղապահների կողմից անձանց տեղափոխությունները կասեցվել էին հունիսի 15-ին և վերականգնվել միայն օգոստոսի 21-ին, սակայն միայն մեկ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան:

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ավելի քան 6,000 անձինք, ներառյալ՝ շուրջ 800 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 216 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (261 օրվա ընթացքում մարդկանց 639,450 -ի փոխարեն՝ 2,955 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 7 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 391 ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի և ռուս խաղաղապահների մեքենաներով:

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 80 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (261օրվա ընթացքում 240,120-ի փոխարեն՝ 2,969 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 5 մուտք և ելք՝ ԿՄԽԿ-ի մեքենաները:

Շուրջ 18 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (261 օրվա ընթացքում մոտ 104,400 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 7 օրվա ընթացքում՝ 0 տոննա:
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 194 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 232 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

Շրջափակումից ի վեր 1468 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 34,3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը)։ Ցուցանիշը հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։ Շրջափակման հետևանքով լրիվ կամ մասնակի տուժել են տնտեսության բոլոր ոլորտները։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 495 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 54 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: