Չեխիայում բերդերն ու ամրոցներն ավելի էժան են, քան Մանհեթանի բնակարանները
Չեխիայում ընդհանուր առմամբ կա մոտ 2 հազար բերդ ու ամրոց, այս բերդեը նախկինում եղել են ֆեոդալների, արիստոկրատների և անգամ թագավորական դինաստիաների սեփականությունը՝ հաղորդում է gazeta.ru-ն: Անշարժ գույքի հարցերով մասնագետ Նատալյա Մակովիկը դրանցից մեկը առաջարկում է գնել ավելի էժան, քան օրինակ Մանհեթենի բնակարանները արժեն:
Բելառուսում ծնված Նատալյան ներկայումս ամսական վաճառում է մոտ 3 ամրոց՝ 13 հազար դոլարից մինչև 5 միլիոն դոլար արժեքով՝ որպես կանոն, վաճառքից ստանալով գումարի 3%-ը: Այս ամենի շնորհիվ 2015 թվականին նա վաստակել է 160 հազար դոլար:
Նշենք, որ մատչելի գները պայմանավորված են նրանով, որ Չեխիայում աշխատուժը համեմատաբար էժան է, ինչը վերանորոգումը մատչելի է դարձնում: Բացի այդ Չեխիայում գոյություն չունի ժառանգության հարկ, ինչը որոշ արտոնություններ է տալիս ապագա տերերին, ովքեր վերականգնում են պատմական շենքերը: