Պետությունը պիտի իմանար ու հետևեր, չարեց. առևանգված տղաները գիտեին վտանգի մասին
Ադրբեջանի կողմից առևանգված երեք երիտասարդներն էլ ֆուտբոլիստ էին, ֆուտբոլի մեծ երկրպագու։ Վահե Հովսեփյանն ու Լևոն Գրիգորյանը ծառայությունը նոր են ավարտել, Ալեն Սարգսյանն էլ օրեր առաջ էր նշանադրվել։
MediaHub-ին տղաների ընկերներից մեկը պատմեց, որ երեքի ընտանիքներն էլ ծանր վիճակում են, տեղի ունեցածն իրենց համար անհասկանալի ու անելանելի խնդիր է։
Հարցին՝ Հայաստան եկող տղաները չգիտեի՞ն, որ թիրախավորված են թշնամու կողմից, վերջինս պատասխանեց․
«Երկու տարի առաջ այդ մասին իմացանք ադրբեջանական մամուլից, հետո կարծում էինք, որ խաղաղվեց։ Բայց այդ ցուցակները ծնողների մոտ կամ իրենք իրենց մոտ պիտի չպահեին, այլ պետությունը պիտի դրա մասին իմանար ու հետևեր, չարեց»,-ասաց նա։
Ալենը Երևան էր գալիս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսումը շարունակելու, Լևոնը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ էր ընդունվել։