Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Քաղաքականություն

Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս Արցախի ժողովրդի հանդեպ իր մտադրությունը․ ԱՀ ԱԳՆ-ն՝ առևանգման դեպքով

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման կապակցությամբ

Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետում առևանգվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Արցախի քաղաքացու անցումը նախօրոք համաձայնեցվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

Միջազգային իրավունքի և ԿԽՄԿ մանդատի պաշտպանության ներքո գտնվող Արցախի քաղաքացուն ապօրիանաբար արգելանքի տակ վերցնելը Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումների աղաղակող խախտում է և բացահայտ կերպով ցույց է տալիս Արցախի ժողովրդի հանդեպ ադրբեջանական կողմի մտադրությունները: Ակնհայտ է, որ եթե Արցախի հարկադիր հպատակեցմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը, որը Բաքուն միջազգային հանրությանը ներկայացնում է որպես կարգավորման նախագիծ, իրագործվի, ապա մարդկանց առևանգումները, անօրինական բերման ենթարկումները, արտադատարանական սպանությունները, բռնի անհետացումներն ու արցախահայության իրավունքների այլ զանգվածային խախտումները համատարած բնույթ կստանան:

Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ ադրբեջանական կողմը բաց չի թողնի նրանց ապօրինի ձերբակալությունների ու կտտանքների ենթարկելու, կյանքից զրկելու կամ մարդու իրավունքները ցանկացած այլ ձևերով խախտելու հնարավորությունը: Գրեթե անհավանական է, որ արցախցիները կկարողանան գոյատևել կամ ստանալ արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու դեպքում: Ադրբեջանի հենց այդ անմարդկային քաղաքականության զոհ են դարձել Արցախի 38 խաղաղ բնակիչներ, որոնք ընկել են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի ժամանակ: Նրանք բոլորը ենթարկվել են կտտանքների և դաժանաբար սպանվել: Արցախի Հանրապետության ևս 3 խաղաղ բնակիչ, ինչպես նաև 3 ոստիկան և 21 զինծառայող ադրբեջանցիների կողմից սպանվել են պատերազմից և 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Ադրբեջանի՝ Արցախի բնակիչների իրավունքների լայնածավալ և համակարգված խախտումների պետական քաղաքականության այս հերթական օրինակը Լաչինի միջանցքում ապօրինի հսկիչ անցակետի տեղադրման ուղղակի հետևանքն է, որը դարձել է արցախահայերի ահաբեկմանը, նրանց իրավունքների խախտմանը և արժանապատվության ոտնահարմանը միտված քաղաքականության գործիք, ինչպես նաև արդարացում նոր հանցագործությունների կատարման համար: Արցախի ժողովրդին շուրջ 8 ամիս սովի և այլ զրկանքների ենթարկելով, կանխամտածված և կամայական կերպով նրանց զրկելով մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից՝ ադրբեջանական կողմը հիմա էլ անցել է խոցելի վիճակում գտնվող Արցախի քաղաքացիների անհատական մակարդակով հետապնդմանը:

Ներգրավված միջազգային դերակատարներից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից, պահանջում ենք ձեռնարկել հրատապ և ամենագործուն միջոցները՝ անհապաղ ազատելու և հայրենիք վերադարձնելու առևանգված քաղաքացուն, վերջ տալու Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ինչպես նաև կանխելու այդ հանցագործությունների փոխակերպումը ցեղասպանության հանցագործության: Անհրաժեշտ ենք համարում ներգրավված բոլոր դերակատարների ջանքերի համախմբումը՝ շրջափակման լիակատար և անվերապահ դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային երկարաժամկետ մեխանիզմի ներդրման համար:

Պնդում ենք, որ Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող և գրեթե 8 ամիս շարունակվող ապօրինի շրջափակման հարցն անհապաղ քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես տեղում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: