Գերմանիայում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել
ԻՊ խմբավորման մասնակիցների դեմ հատուկ գործողության ընթացքում գերմանական ոստիկանության կողմից ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է Բեռլինի ոստիկանության մամլո ծառայությունը:
Նշենք, որ ձեռնարկած միջոցառումների շրջանակում խուզարկություններ են անցկացվել Բեռլինում, Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի և Ներքին Սաքսոնիայի դաշնային տարածքներում։ Որոնման աշխատանքներին իրենց մասնակցություն են ունեցել մոտ 450 ոստիկան։
Հավելենք, որ հատուկ գործողությունների ընթացքում բերման է ենթարկվել 2 տղամարդ և 1 կին։ Ահաբեկչության նախապատրաստման կասկածյալները ազգությամբ Ալժիրից են։