«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքը
Հասարակություն

Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ցեղասպանություն իրականացնելու, բռնի տեղահանելու հոդվածներով, նրան կտեղափոխեն Բաքու․ Ադրբեջանի դատախազություն

Ադրբեջանի դատախազությունը «պարզաբանում» է ներկիայացրել, որով հայտնել է, թե ինչու է ադրբեջանական կողմը Հակարիի կամրջին տեղադրված ապօրինի տեղադրված անցակետից առևանգել Արցախի քաղաքացի, բուժօգնության կարիք ունեցող և Կարմիր խաչով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին։ 

Ադրբեջանի դատախազության կողմից շարունակվում է հարուցված քրեական գործի քննությունը՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «հայկական ապօրինի զինված խմբավորումների» անդամների կողմից «ցեղասպանության», ազգությամբ ադրբեջանցի մարդկանց «տեղահանության», պետությանը պատկանող բազմաթիվ գույքի «ոչնչացման» և «վնասման» փաստերով»,- ասված է թշնամական երկրի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ 

«Քննությամբ պարզվել է, որ 1991 թվականի դեկտեմբերի 22-ին, 1955 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացին, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Վագիֆ Չերքեզի  Խաչատրյանը, վարորդ աշխատելով Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ․) քաղաքում, ազգությամբ հայ այլ քաղաքացիների հետ Մեշալի գյուղում, տարբեր տեսակի զենքերի օգնությամբ, այդ թվում՝ հրաձգային զենքով և ՀՄՄ-ով, իրականացրել են ռազմական հարձակում այդ գյուղում։ Սպանվել է 25 ադրբեջանցի, 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, 358 մարդ բռնի տեղահանվել է իր բնակության վայրից»,- ասված է Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունում։ 

«Բացի այդ, Վագիֆ Չերքեզի Խաչատուրյանը, շարունակելով համատեղ հանցավոր գործողությունները այն անձանց հետ, որոնց հետ նախկինում պայմանավորվել է, գյուղացիների պետությանը և գույքին պատճառել է 5.496.900 մանաթի ընդհանուր գումարի նյութական վնաս։ 2013 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել Խաչատուրյանին Վագիֆին որպես մեղադրյալ ներգրավել ԱՀ ՔՕ 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության բռնի տեղահանում կամ տեղափոխում) հոդվածներով, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել քննությանը։ Դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միջազգային հետախուզման հայտարարմամբ։ 

Կատարված որոնողական աշխատանքների արդյունքում 2023 թվականի հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատուրյանն ադրբեջանա-հայկական «պետական ​​սահմանի» (չակերտները-NEWSPRESS.am) Լաչինի սահմանային անցակետից բերման է ենթարկվել պետական ​​սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից՝  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Հայաստանի Հանրապետություն մեկնելու փորձի ժամանակ։ 

Վագիֆ Խաչատուրյանը կտեղափոխվի Բաքվի բժշկական հաստատություն, կտրամադրվի անհրաժեշտ բուժօգնություն, ինչպես նաև պայմաններ կստեղծվեն ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար։

Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ քրեական գործով մյուս մեղադրյալներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։