Մեսսին կարիերայի 500-րդ գոլն է խփել
Իսպանիայի գավաթի խաղարկության ½ եզրափակչի «Բարսելոնա» – «Վալենսիա» դիմակայության առաջին խաղում հետագա պայքարում ամեն ինչ որոշվեց: «Բարսելոնան» գերխոշոր 7:0 հաշվով հաղթեց «Վալենսիային», որը մեկ խաղակես ստիպված էր գործել 10 խաղացողով: Իսկ ահա Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի վերոհիշյալ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, այս գոլերը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի համար 499-րդ, 500-րդ և 501-րդն էին կարիերայում:
Մեսսին «Բարսելոնայի» կազմում խփել է 436 գոլ, 49 գոլ Արգենտինայի հավաքականի կազմում, 14-ը` Արգենտինա Մ-20 և երկու գոլ` Արգենտինա Մ-23 կազմում: