Քանի որ իշխանությունը որոշեց հերքել իմ հայտնած տեղեկությունը, մի «բոնուս» էլ կտամ. ևս 8 մլն դոլար՝ Ջենիֆոր Լոպեսին բերելու համար․ Արսեն Բաբայանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի որ իշխանությունը որոշեց հերքել իմ հայտնած տեղեկությունը, որ 23,2 միլիոն դոլար են ծախսելու համերգների վրա՝ հիմա մի «բոնուս» էլ կտամ.
Այս իշխանությունը որոշել է եկող տարի Հայաստան բերել Ջենիֆեր Լոպեզին և դրա համար ծախսել շուրջ 8 միլիոն դոլար:
Արցախ, դու սպասիր, Ջենիֆերի ենք բերում...
Ապացույցը՝ կցվում է».
