Լեհաստանը և Լիտվան կարող են փակել Բելառուսի հետ սահմանները
Լեհաստանը և Լիտվան կարող են ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանները, հայտարարել է Լիտվայի փոխարտգործնախարար Առնոլդաս Աբրամավիչուսը։
Նրա խոսքով՝ Բելառուսի տարածքում տեղակայված Վագների գրոհայինները կարող են սադրանքներ կազմակերպել։
«Դրանք կարող են լինել փախստականների խմբեր, անօրինական միգրանտներ, որոնց տեղափոխում են ինչ-որ անկարգություններ առաջացնելու համար»,- ասել է դիվանագետը։