Բոլոր 9 բռնցքամարտիկները փառահեղ հաղթանակ տոնեցին
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են․
Այսօր մեր պատանի բռնցքամարտիկները փառահեղ էին։
Ռումինիայում ընթացող պատանիների Եվրոպայաի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանն ուներ 9 մասնակից և բոլոր 9 բռնցքամարտիկները տպավորիչ հաղթանակներ տոնելով իրենց մրցակիցների նկատմամբ` դուրս եկան եզրափակիչ։ Եվրոպայի առաջնության եզրափակիչը անխոս կարելի է հայկական համարել։ 13 քաշային կարգերից 9-ում Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը։