ԱՄՆ-ն 925 մլն դոլար կուղղի սիրիացիների օգնությանը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին՝ ելույթ ունենալով Լոնդոնում դոնորային համաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավելյալ 925 մլն դոլար կուղղի սիրիացիների օգնությանը:
Ջոն Քերին նշել է, որ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 4.5 մլրդ դոլար է ուղղել սիրիացի փախստականների և Սիրիայի ներսում տեղահանված անձանց օգնությանը:
«Ես հպարտանում եմ նրանով, որ մենք այսպիսով դարձել ենք աշխարհում առաջին երկրների շարքում խոշորագույն դոնորը»,-նշել է նա։
Ավելացնենք, որ հավելյալ միջոցներից ավելի քան 600 միլիոնը կուղղվի որպես Սիրիայի և տարածաշրջանի միլիոնավոր մարդկանց համար ուղիղ մարդասիրական օգնություն՝ սննդի, ջրի, ապաստանի և բուժօգնության նպատակով։