Չե՞ք ամաչում. հարձակվել եք անձեռնմխելի սենատորի վրա․ սենատորի որդու ու քաղաքացու միջև ծեծկռտուք է եղել (տեսանյութ)
Ռուսական ԲԱԶԱ տելեգրամյան ալիքը տարածել է տեսանյութ, որտեղ Սենատոր Դոլգովի և Լուժնիկիում Ռուսաստանի գավաթի խաղին իր պապին ուղեկցող տղամարդու՝ Դենիսի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։
Վիճաբանությունը ծագել է այն պատճառով, որ Դենիսն իր պապին նստեցրել էր հատուկ անձնակազմի համար նախատեսված VIP նստատեղում։ Այդ ժամանակ այնտեղ նստած են եղել սենատոր Կոնստանտին Դոլգովը և նրա որդին՝ Անդրեյը։ Դենիսի խոսքով՝ նրանք սկսել են դժգոհել, որ սովորական մարդկանց նստեցրել են գոլֆի-սայլի մեջ։
Դենիսի և Դոլգովների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արդյունքում տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝ թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար։