Ինչպես բացվեց Դեղձուտի դպրոցի պրոբլեմը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Էրատո ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և տեսանյութին կից գրել.
«Ինչպես բացվեց Դեղձուտի դպրոցի պրոբլեմը»։
Տեսանյութում երեկվա կառավարության նիստից կադրեր են, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ինչպես է իմացել, որ Դեղձուտ գյուղի դպրոցի վերանորոգումը լավ չի կատարվել և կադրեր կան այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը պատահական հանդիպում է Դեղձուտի դպրոցի սաներին: