Ռամաֆոսան հանդես է եկել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հանդես է եկել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ելույթ ունենալով Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում, նա նշել է, որ մի քանի գործոններ կօգնեն վերջ տալ առճակատմանը և դրանք են կառուցողական փոխգործակցությունն ու բանակցությունները:
Ռամաֆոսան առաջին անգամը չէ, որ կողմ է ուկրաինական ճգնաժամը երկխոսության միջոցով կարգավորելուն։ Քաղաքական գործիչը ղեկավարել է աֆրիկյան խաղաղության ջանքերն այս հարցում:
Աֆրիկյան յոթ երկրների պատվիրակությունները հունիսի 16-ին այցելել է Կիև, որտեղ բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաջորդ օրը առաքելությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։