Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղար
Քաղաքականություն

Արմեն Գևորգյանը 50-ամյակը նշել է մեծ շուքով, ՔՊ-ականների ընկերակցությամբ

Հայաստանյան տիտղոսակիր կամ որ նույնն է՝ խորհրդարանական ընդդիմությունը, նորանոր անակնկալներ է մատուցում հանրությանը՝ հատկապես իրեն ընտրած էլեկտորատին: 

Նախ, ամենածայրահեղական նախկին ընդդիմադիր Գեղամ Նազարյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի գլխավոր պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի մշտական հյուրը:

Հետո արենան Արմեն Ռուստամյանինն էր, ով ինքնակամ որոշել էր պատժել սեփական կուսակից Մհեր Սահակյանին՝ Վլադիմիր Վարդանյանի հավին «քշա» ասելու համար:

Եվս մեկ դաշնակցական Լիլիթ Գալստյանը, սովորաբար, սիրով ուղեկցում է խմբով գործուղումների մեկնող ՔՊ-ականներին:

Նախկինում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գևորգյանն էլ, ով «Հայաստան» դաշինքի ցուցակով այժմ պատգամավոր է դարձել և ում քրեական գործերի տրցակները, ասում են, կիլոգրամներով են չափվում, պակաս մտերմություն չի անում ՔՊ-ականների հետ: 

Նրա հայտնի նկարն էլ, որտեղ անձրևանոցը պահել էր նույն Վլադիմիր Վարդանյանի գլխին, վերջնականապես հեղինակազրկեցին նրան ու ընդհանրապես այդ դաշինքը՝ ընդդիմությանը հանուն Նիկոլ Փաշինյանի հեռացման ձայն տվածների աչքում: 

Պակաս հիշարժան չէ նաև Բաբկեն Թունյանի արած սելֆին Գևորգ Պապոյանի և նույն Արմեն Գևորգյանի հետ: 

Բայց, պարզվում է, սա դեռ ամենը չէ. ընդամենն օրեր առաջ՝ հուլիսի 8-ին, լրացել է Արմեն Գևորգյանի 50-ամյակը, որը նա նշել է մեծ շուքով, ոչ միայն սեփական թիմի, այլև ո՛չ ավել, ո՛չ պակաս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ընկերակցությամբ: 

Ստացվում է, որ մինչ հասարակությունը պառակտվել է ու միմյանց նիկոլական կամ քոչարյանական է պիտակում, անիծում միմյանց, չարանում միմյանց դեմ, այնտեղ՝ «վերևներում», միմյանց հետ կերուխում են անում, հաց կիսում, հայրենիք հանձնում: 

Ինչպես ասում են՝ կյանքը հեշտ, ապրուստը՝ ձրի, փորները՝ կուշտ, քրեական գործերը՝ քնած: Թքած, թե 120.000 հայ նրանց բոլորի գործուն քայլերի կարիքն ունի...  


Հ.Գ. NEWSPRESS.am
-ը կփորձի պարզել, թե կոնկրետ ովքեր են ներկա եղել ծննդյան միջոցառմանը: