Սյունիքում վերացվել է լավաշի արտադրամասի գործունեության կասեցումը (լուսանկարներ)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր):
Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են՝ հայտնում է ՍԱՏՄ-ն։