Տո խի՞ ա թուլացած ՀՀԿ-ն. Սեյրան Սարոյան
«Արդեն, որ ասում ա կոալիցիա, էտի արդեն լավ բան ա էլի. միացում ա, ուժեղանալ ա»,- այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը Սեյրան Սարոյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ն թուլացա՞ծ էր, արդյոք ՀՅԴ-ն կուժեղացնի՞ ՀՀԿ-ին, Սարոյանը պատասխանել է. «Տո խի՞ ա թուլացած: Ինչքան հավաքված լինենք, էնքան ուժեղ կլինենք, անպայման պիտի քանդվե՞նք»:
«Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, հանրապետականի սիրտը մեծ ա»,- մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորության մասին էլ ասել է Սեյրան Սարոյանն: