Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Նոյեմբարյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Բագրատաշենի անցակետ ճանապարհահատվածում, վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Ռաֆայել Օգանյանն է: Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և մահացածի ինքնությունը: