Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղար
Վազող տողեր

Ընդդիմությունը լուռ «թամաշա է անում». ի՞նչ էր ուզում ասել և ո՞ւմ էր ուզում «քցել» Նիկոլը՝ հումանիտար բեռ ուղարկելով

Խառը ժամանակներ են: Երկրի քայքայումն սկսած ուժերը քվանտային քաղաքականություն են վարում այնպես, որ չես կարողանում լիարժեք ընկալել, թե ում պոչն ում կամ ինչի տակ է:

Ոմանց համար անսպասելի, մյուսների համար շատ սպասված զարգացումներով, երկիրը դանդաղ ու կայուն գահավիժում է:

Սրան լուռ հետևում է աշխարհը: Ավելի ճիշտ, ոչ թե լուռ, այլ ոչինչ չասող հայտարարություններով, անիմաստ կոչերով, որոնք արեց նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, ու ոչ մի գործնական քայլ, որի արդյունքում եղավ այն, ինչ եղավ:

Հայաստանի իշխանությունները հայկական Արցախն սկուտեղի վրա մատուցեցին թշնամուն: 

Այսօր արդեն, իրեն Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակած Նիկոլ Փաշինյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անկաշկանդ հայտարարում են, թե՝ ճանաչում են Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը:

Այս իրավիճակը ոչ միայն անընդունելի է հայ ժողովրդի կողմից, այլև պարզապես «նոնսենս» է (nonsense)...

Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում է, թե ինքը Հայաստանի վարչապետն է ու մանդատ չունի Արցախի հարց լուծել, Արցախի հրապարակում բղավում էր, թե՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հետո, Արցախյան պատերազմում, բանակը տարավ պարտության ու այժմ արդեն հայտարարում է, թե՝ Ղարաբաղն Ադրբեջան է:

Փաշինյանն այսօր ձեռքերը լվացել է Արցախից ու պնդում է, որ Ղարաբաղն ինքը պետք է իր հարցերը լուծի ու իր ճակատագիրը որոշի: Սա այն դեպքում, երբ Արցախը շրջափակման մեջ է. Փաշինյանն, ըստ էության, Արցախն ու արցախահայությանը կանգնեցրել է անդունդի եզրին և այլընտրանք չի թողնել նրանց համար: 

Այս համատեքստում պարզ չէ, թե Փաշինյան Նիկոլը, ով Արցախը համարում է որպես Ադրբեջանի մաս, ի՞նչ նկատառումներով և ի վերջո ո՞ւր՝ հայկական Արցա՞խ, թե՞ իր ճանաչած «Ադրբեջան» ուղարկեց 361 տոննա հումանիտար բեռը:

Նա չգիտե՞ր, որ անցակետում խնդիրներ են առաջանալու, և բեռը կարող է օրերով մնալ այնտեղ: Ո՞ւմ էր այս քայլով ուզում «քցել» Նիկոլը՝ Ռուսաստանի՞ն, թե՞ միջազգային այլ խաղացողների: Ի՞նչ է ուզում ապացուցել՝ որ այս կամ այն խաղացողը թույլ օղակ է և պետք է լքի՞ տարածքը՝ իր տեղը զիջելով մյուս խաղացողին:

Իսկ ո՞ւմ է նախընտրում ինքը՝ Փաշինյանը... գուցե հենց միայն թշնամի երկիր Ադրբեջանի շա՞հն է առաջ տանում:

Իսկ, այդ դեպքում, ո՞ւր են Հայաստանի ու Արցախի խաղացողները, ինչո՞ւ ձայն չեն հանում: Իհարկե, խոսքն այն ներքաղաքական երևացող ուժերի մասին է, ովքեր նախապատրաստված չեն խորքային խաղացողների կողմից, թե՞ չկան այդպիսիք:

Պարզ է, չէ՞, որ քաղաքական այս դաշտում խաղացողները շատ են: 

Ընդհանրապես ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մանր-մունր քաղաքական խմբերի խաղը երբեք որոշիչ չի եղել, ու հարցերը լուծվել են այնպես, ինչպես պետք է արտաքին խաղացողներին:

Սա ցավալի փաստ է:

Բայց Արցախյան հարցը հայի լինելիության խնդիրն է, ու չպետք է մոռանալ, որ երբեմն փոքր ալիքներից կարող է մեծ հորձանուտ առաջանալ:

Մյուս կողմից էլ, տեսնելով հայաստանյան ներքաղաքական ուժերի անշտապող ու հանգիստ դիրքորոշումը, կարելի է մտածել, թե ինչ-որ բան «այն չէ»:

Նրանք ինչ-որ բա՞ն գիտեն, որին մյուսները չեն տիրապետում, թե՞ պարզապես անտարբեր են շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ու հայրենիքի գլխին կախված վտանգի նկատմամբ:

Ամեն դեպքում, Փաշինյանը կանգ չի առնում: Նա շարունակում է հանձնել երկիրն ու պատրաստ է իր ճանապարհին զոհաբերել ամեն ինչ ու ամենքին:

Ու եթե այս պարագայում կարելի է հասկանալ արտաքին խաղացողներին, ովքեր կարող են լինել անտարբեր Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա ոչ մի կերպ չես կարող հասկանալ ու ներել Հայաստանի ներքաղաքական ուժերին ու այն անհատներին, ովքեր հեռվից դիտողի տրամաբանությամբ հանգիստ «թամաշա են անում» տեղի ունեցող զարգացումներին՝ թե դուք սկսեք, տեսնենք՝ ինչ է լինում, կմիանանք...

Այդպես էլ լուռ շարունակում են նայել էկրանից այն կողմ կանգնած հումանիտար բեռներով լցված 19 բեռնատարին.... նայել, գրել մի երկու տող, քննադատել սոցիալական հարթակներում ու վերջ:

Ու տրամաբանությունը շարունակում է մնալ մեկը՝ ամենքը ոտքի են կանգնում, ճանապարհ փակում ու հարայ-բուդուր գոչում միայն, երբ խնդիրն իրենց գրպանի ու մաշկի վրա են զգում, իսկ Հայաստանի ու Արցախի ճակատագիրը մնում է անորոշ ու վտանգված: 

Այս խնդիրը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ լինի միասնականություն, երբ մարդիկ սկսեն մտածել ոչ թե ստամոքսի, այլ երկիրը փրկելու մասին:

Հայրենիքն անդունդից հետ քաշելու միակ տարբերակը սա է:

Արմինե Մկրտումյան