Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց ն ունեցել։
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է տնտեսության և տրանսպորտի ոլորտում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։
Ջեյհուն Բայրամովը խոսել է հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին: Նա նշել է, որ Լաչինի ճանապարհի շուրջ և տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին վերջին հայտարարությունները իբր ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկումներ։
Բայրամովը նշել է, որ հայկական կողմը իբր պետք է վերջ դնի տարածաշրջանում սադրանքներին, խոսքով ու գործով հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։