Այսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար
Քաղաքականություն

Դատապարտում ենք Ադրբեջանի հակահումանիստական ցեղասպան վարքագիծը․ ՀՀ և ԱՀ Փաստաբանների պալատներ

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Փաստաբանների պալատների Խորհուրդների համատեղ հայտարարությունը․

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, և

Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Էրիկ Բեգլարյանի, անդամներ՝ Ալեքսանդր Գալստյանի, Շուրա Օհանյանի, Միրա Ղահրամանյանի, Արուսյակ Արզումանյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Օլյա Ալթունյանի, հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

Մասնակիցները արձանագրեցին, որ արդեն ավելի քան 8 ամիս է, որ Ադրբեջանի կողմից իրականացվում է Արցախի Հանրապետության լիակատար շրջափակում: Մասնավորապես՝ Ադրբեջանը փակել է Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեպի Հայաստանի Հանրապետություն տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Արդյունքում Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապը արտաքին աշխարհի հետ:

Սննդամթերքի բացակայության հետևանքով Արցախի Հանրապետությունում կան զոհեր: Ադրբեջանական դիպուկահարների կողմից պարբերաբար կրակ է արձակվում հողագործությամբ զբաղվող գյուղացիների ուղղությամբ, հափշտակվում են արոտավայրում գտնվող գյուղացուն պատկանող անասունները:

Նշվածից հետևում է, որ Ադրբեջանը Արցախում միտումնավոր ստեղծում է կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի հայ բնակիչների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը Արցախում ապրող հայերի հանդեպ իրականացնում է ցեղասպանություն՝ զրկելով նրանց կյանքի համար անհրաժեշտ պարենից:

Թեպետ, Ադրբեջանը բացահայտ աշխարհին հայտարարում է, որ արցախցիները շրջափակման մեջ չեն գտնվում, սակայն Արցախի Հանրապետություն չի մտնում որևէ սննդամթերք և դեղորայք:

Այս առումով հատկանշական է ընդգծել, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) 2023 թվականի հուլիսի 6-ին կայացված № 180 որոշմամբ վերահաստատել է իր 2023 թվականի դեռևս փետրվարի 22-ին կայացված № 180 որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, ինչը սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել:

Միաժամանակ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի (առ դեկտեմբերի 2017, կոնվենցիան միացած երկրների թիվը 149–ն է) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրության 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը իրավունք ունի նշելու, եթե, իր կարծիքով, դա պահանջում են հանգամանքները, ցանկացած ժամանակային միջոց, որը պետք է ընդունվի` կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ապահովելու համար:

Ավելին, 1965 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոնվենցիայում «ռասայական խտրականություն» հասկացությունը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների։

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «ե» կետերը սահմանում են հետևյալը.

Մասնակից պետությունները դատապարտում են ռասայական խտրականությունն ու պարտավորվում են անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն և նպաստել բոլոր ռասաների միջև փոխըմբռնմանը. այդ նպատակով՝

(ա) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չներգրավվել ռասայական խտրականության որևէ գործողության կամ պրակտիկայի մեջ՝ ընդդեմ անձանց, անձանց խմբերի կամ հաստատությունների, և երաշխավորել, որ պետական բոլոր մարմիններն ու հաստատությունները, ինչպես ազգային, այնպես էլ տեղական, կգործեն այդ պարտավորությանը համապատասխան,

(բ) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չխրախուսել, չպաշտպանել և չաջակցել որևէ անձի կամ կազմակերպության կողմից իրականացվող ռասայական խտրականության,

ե) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է, համապատասխան դեպքերում, խրախուսել ինտեգրացիոն բազմառասայական կազմակերպություններն ու շարժումները և ռասաների միջև անջրպետների վերացմանն ուղղված այլ միջոցները, և չպաշտպանել ոչինչ, ինչը նպաստում է ռասայական բաժանման խորացմանը։

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» կետի «i» և «ii» ենթակետերը սահմանում են հետևյալը.

Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում շարադրված պարտավորություններին համապատասխան, մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և ապահովել յուրաքանչյուրի իրավահավասարությունն օրենքի առջև՝ առանց ռասայի, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման տարբերակման, հատկապես, հետևյալ իրավունքների իրականացման կապակցությամբ.

(դ) քաղաքացիական այլ իրավունքների կապակցությամբ, մասնավորապես՝

(i) պետության սահմանների ներսում տեղաշարժի և բնակության ազատության իրավունքի,

(ii) ցանկացած, ներառյալ իր սեփական, երկրից հեռանալու և իր սեփական երկիրը վերադառնալու իրավունքի:

Անշուշտ հիշատակման է արժանի նաև 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը կամ այլ կերպ՝ եռակողմ համաձայնագիրը, որի 6-րդ կետում հստակ նշված է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, պետք է ապահովի Արցախի Հանրապետության կապը Հայաստանի Հանրապետության հետ և դա պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Այդ կետը լրիվությամբ խախտվել է, որի հետևանքով Լաչինի միջանցքը՝ Հակարի կամուրջը, արտաքին աշխարհին կապող միակ ելքը, փակ է Ադրբեջանի ուժայինների կողմից:

Վերը նշված փաստերը համադրելով նշված իրավական կարգավորումների հետ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը հանգում են այն եզրակացության, որ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության կողմից իրագործվում է ցեղասպանություն՝ այն է որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են այդ խմբի մասնակի կամ ամբողջական ֆիզիկական ոչնչացմանը: Ադրբեջանի վարած անմարդկային քաղաքականության արդյունքում Արցախի 120.000 բնակչությունը մատնված է սովամահության: Վերոշարադրյալը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, հակահումանիստական վարքագծի դրսևորում արցախահայության հանդեպ՝ թողնելով բնակչությանն առանց կենսաապահովման նվազագույն միջոցի՝ ակներև սահմանափակելով նաև միջազգային իրավական նորմերով ամրագրված տեղաշարժի իրավունքը:

Ողջ վերոշարադրյալը հաշվի առնելով՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը խստագույնս դատապարտում և անթույլատրելի է համարում Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի կամ, որ նույնն է, ողջ Արցախը շրջափակման մեջ պահելու հակահումանիստական ցեղասպան վարքագիծը:

ՀՀ փաստաբանների պալատի և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդները կոչ են անում.

- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին,

- Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE),

- Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին,

- Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց),

- այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝

ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը: