Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել
Արմեն Շահազիզյանը ով զբաղեցնում էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, հրաժարական է տվել, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Նշենք, որ զբաղեցրած պաշտոնից հեռացել է նաև ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը: Կայքում նշված է, որ մինչև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտը ծանրամարտի ֆեդերացիայի հարցերով կզբաղվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
ՀԱՕԿ-ը Շահազիզյանին իր երախտիքի խոսքն է հայտնել նվիրված աշխատանքի համար: Հիշեցնենք, որ Շահազիզյանը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն էր 2012 թվականից: