Օդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան
Հասարակություն

Պայքարի երթը պետք է ենթարկվի վերանայման և հարմարեցվի այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններին․ Արամ Ա-ն՝ ՀՅԴ անդամներին

Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետն Ս․ Աստվածածնի վանքում ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունների խորհրդաժողովի մասնակիցներին, որոնք եկել էին Հայաստանից, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներից։ Այս մասին հայտնել է կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգը։

«Հանդիպման սկիզբում խոսք ասացին ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական Միության կենտրոնական վարչության անդամ Լիլիթ Նալբանդյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։

Ապա երիտասարդներին իր պատգամն ուղղեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Նա նախ բարձր գնահատեց համաժողովի կազմակերպիչներին ու դրան մասնակցած երիտասարդներին, որոնք համախմբվել են քննարկելու հատկապես երիտասարդությանը հուզող հարցեր՝ Հայ դատի պաշտպանության, պահանջատիրության և հայապահպանման մարտահրավերների լույսի ներքո։

Հայրապետը մեկ անգամ ևս շեշտեց երիտասարդության դերն ու տեղը հայի կյանքում և վերահաստատեց՝ ասելով, որ ավագ սերնդի անդամները չպետք է խոսեն երիտասարդության մասին, այլ խոսեն երիտասարդների հետ, քանի որ մեր մարդկային կյանքը հիմնված է փոխհարաբերության և երկխոսության վրա․ ուստի պետք է դուրս գալ երիտասարդների մասին խոսելու մենախոսությունից և նրանց հետ երկխոսության մթնոլորտ ստեղծել։

Ապա, Վեհափառ Հայրապետը համապարփակ կերպով անդրադարձավ հայոց հարցին՝ պահանջատիրության և հայապահպանության պայքարին, ներկա աշխարհի մասնագիտական ու անընդհատ փոփոխովող պայմանների լույսի տակ։ Նա ասաց, որ մեր ազգի պահանջատիրական պայքարի երթը պետք է ենթարկվի վերանայման և հարմարեցվի այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններին, սակայն առանց խաթարելու մեր պատկանելությունը, սկզբունքները և արմատները։

«Այսօր մեր ուսերին դրված պարտականություններն ավելի ծանր են, քան նախկինում մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։ Ուստի այս հանձնառությամբ հին և նոր սերունդները, օգտվելով միմյանց փորձից, պետք է ձեռք ձեռքի տված դիմակայեն մեր ազգի առջև ծառացած քաղաքական, ներքաղաքական, համայնքային, միութենական և այլ տեսակի մարտահրավերներին ու դժվարություններին»,- ասաց Նորին Սրբությունը։

Վերջում, Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ Ս․ Աստվածածնի վանքում հայ ժողովրդի հարությունը խորհրդանշող հուշակոթողի հովանու տակ կատարվեց հիշատակի խմբակային լուսանկար»,- ասված է հաղորդագրության մեջ։