Ադրբեջանցի «բժիշկները» Լաչինի անցակետում ապօրինաբար զննում են «Կարմիր խաչ»-ի մեքենաներում գտնվող հիվանդներին (տեսանյութ)
Ադրբեջանական OXU.az կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես ադրբեջանցիները ապօրինաբար ստուգում Լաչինի սահմանային անցակետով անցնող «Կարմիր խաչ»-ի մեքենաները։ Մասնավորապես, իջեցնում են մեքանայում գտնվողներին, ստուգում իրերը, ինչպես նաև հիվանդներին։
Հ․ Գ․ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի գործունեությունը, որը պարզապես իր առաքելությունն է իրականացնում։