Իրանը կարող է ընդլայնել իր ռազմական աջակցությունը Հայաստանին. ISW
«Ռուսական կառավարությունը, հավանաբար, մտադիր էր եռակողմ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հանդիպում անցկացնել՝ նվազեցնելու Իրանի կողմից ռուսական ազդեցությունը Հայաստանում տապալելու հնարավոր փորձերը՝ Երևանին «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր տրամադրելով»,- ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) հայտարարության մեջ:
«Եռակողմ հանդիպումը կարող է փորձ լինել վերականգնելու ռուսական ճնշումը Հայաստանի վրա Իրանի հարցում: Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը Հայաստանի վրա հատկապես փխրուն դարձավ այն բանից հետո, երբ 2023 թվականի մարտին Ռուսաստանն իր խաղաղապահ ուժերի մի մասը տեղափոխեց Ղարաբաղից Ուկրաինա»:
Հավելվում է նաև, որ Իրանի կողմից Հայաստանին անօդաչու սարքեր տրամադրելը կնշանակի, որ Իրանն Ադրբեջանին Թուրքիայի նման ընկալում է որպես աճող սպառնալիք: