Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչություն
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է բարձր ճշգրտության հրթիռներ տեղափոխող Սևծովյան նավատորմի նավի վրա ահաբեկչական հարձակման փորձը կասեցնելու մասին:
Ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ռազմածովային ուժերի զինծառայողը, ումից առգրավվել է 1 կգ տարողությամբ ինքնաշեն երկու ռումբ։
Նա նաև կասկածվում է ուկրաինացիներին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ, նշել են գերատեսչությունում։