Վրաստանում մեծ ծավալներով գազի հանք են հայտնաբերել
Վրաստանի Կախեթիայի շրջանի հարավային մասում խոշոր պաշարներով գազի հանք են հայտնաբերել: Տեղեկացնում է oxu.az կայքը:
Այս մասին հայտարարել է ամերիկյան Frontera Resources ընկերության Սթիվ Նիկանդրոսը:
Նրա խոսքով` գազի ծավալները կազմում են մոտ 5.3 տրիլիոն խորանարդ մետր: Այն միջազգային շուկայում կարող է վաճառվել մոտ 10 տարի: Ծավալներով այն համեմատական է «Գազպրոմի» 15 տոկոսին: Վրացական գազը նախատեսվում է շուկա դուրս բերել առաջիկա 5 տարում: Հավանաբար, այն կգնեն Թուրքիան և Արևելյան Եվրոպայի երկրները:
Frontera Resources ընկերությունը ամերիկյան նավթագազային հետազոտություններով զբաղվող ընկերություն է: Ընկերությունը Վրաստանում հետազոտություններ էր սկսել 2014 թվականին: 2015 թվականին նրանք նշել են, որ Վրաստանի գազը 3.8 տրիլիոն խորանարդ մետր է, սակայն հետո ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազի ծավալները հասնում են 5.3-ի:
Ներկայումս Վրաստանը գազ է գնում Ադրբեջանից և Հայաստան գնացող ռուսական գազից տրանզիտի դիմաց վերցնում է 10 տոկոս: