Հայկական 4 ակումբ այսօր խաղալու է Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում
Այսօր՝ հուլիսի 28-ին, հայկական ակումբները մեկնարկում են ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում:
Հայկական չորս ակումբներից առաջինը կխաղան «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք սեփական դաշտում կընդունեն համապատասխանաբար հունական «Արիսին» և հունգարական «Դեբրեցենին»:
Խաղերը կմեկնարկեն ժամը 19-00-ին:
Ժամը 21:00-ին «Փյունիկը» Շվեդիայում կհանդիպի տեղի «Կալմարի» հետ:
Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» էլ Ռումինիայում կմրցի տեղի «Ֆարուլի» հետ: