Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կստեղծեն կործանիչներ (ֆոտո)
Ադրբեջանն ու Թուրքիան կհամագործակցեն հինգերորդ սերնդի KAAN թուրքական կործանիչի ստեղծման հարցում:
Փաստաթուղթը կստորագրվի Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության գլխավոր ընկերության միջև:
Հինգերորդ սերնդի Kaan կործանիչը ստեղծվել է Թուրքիայում 2017 թվականից։
Թուրքական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Kaan-ը մարտավարական և տեխնիկական բնութագրերով կգերազանցի ամերիկյան F-35-ին և ապագայում կփոխարինի հանրապետության ռազմաօդային ուժերին սպասարկող F-16 կործանիչներին։
