Կարող են լինել քննադատություններ, բայց դատավորների աշխատավարձը բարձրացնում ենք թոշակները բարձրացնելուց հետո․ Փաշինյանն ուղիղ համեմատական է տեսնում (տեսանյութ)
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց նախագիծը, որը նախատեսում է դատավորների աշխատավարձի բարձրացում։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ համեմատական է տեսնում թոշակների՝ 3000 դրամով բարձրացման ու դատավորի աշխատավարձի 60 %-ով բարձրացման հետ։ Ըստ նախագծի՝ գործող 300 դատավորից կբարձրանա 206-ի աշխատավարձը:
«Չնայած կարող են լինել քննադատություններ, բայց դատավորների աշխատավարձը բարձրացնում ենք թոշակները բարձրացնելուց հետո»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում