«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբԿալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմՄեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջ
Տեսանյութ

Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման հնարավորություն ստեղծվի. ՄԻՊ-ը այցելել է Տավուշի մարզի զորամաս, սահմանամերձ բնակավայր (տեսանյութ, լուսանկարներ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Առաջին կանգառը մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր, ներկայացվել են մարզում իրականացվող աշխատանքները:

«Ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի, մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է: Իհարկե, խնդիրներ շատ կան, դրանք տարաբնույթ են: Մեր առաքելությունն է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ գտնել դրանց լուծման տարբերակներ: Վերահաստատում եմ այդ ուղղությամբ համագործակցաբար աշխատելու իմ և ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման հնարավորություն ստեղծվի»,- նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել գյուղական բնակավայրերի բնակիչների խնդիրներին, որոնք արձանագրվել էին դեռևս հուլիսի 5-ի այցի ժամանակ՝ կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կարկուտի հետևանքով հասցված վնասների փոխհատուցման, բանկային քարտերով անկանխիկ գործարքների իրականացման խոչընդոտների հետ:

Պաշտպանն ընդծել է, որ արձանագրված խնդիրները և լուծման տարբերակները պարբերաբար ներկայացվում են պետական իրավասու մարմիններին: Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է զինծառայողների և սպայական անձնակազմի ծառայության պայմանները, առկա խնդիրները:

Անահիտ Մանասյանը շրջելով զորամասի տարածքում` ծանոթացել է շենք-շինությունների, սոցիալ-կենցաղային պայմաններին, մասնագիտական սենյակների հագեցվածությանը: Նա զրուցել է նաև զորամասի տարբեր մասնագետների հետ, խորհրդապահական առանձնազրույցներ ունեցել զինծառայողների հետ: Պաշտպանը քննարկել է նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձել նրանց բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրող հարցերին:

Հանդիպում է անցկացվել նաև զորամասի կանանց խորհրդի հետ: Անահիտ Մանասյանն այցելել է նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի ՌՈ բաժին, որի կարգապահական վաշտում գտնվում են մարզի զորամասերից երկու տասնյակից ավելի զինծառայողներ: Հաստատության ղեկավար, փոխգնդապետ Մուրադ Մկրտչյանը նեկայացրել է ժամկետային զինծառայողների կողմից թույլ տված խախտումները, համապատասխան վիճակագրություն, ոլորտում առկա խնդիրները, անդրադարձ է կատարվել ատեստավորման գործընթացին: Պաշտպանը շրջել է տարածքով զրուցել անձնակազմի հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը եղել է նաև սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան բնակավայրերում: Այցերի նպատակն էր տեղում իրականացնել փաստահավաք աշխատանքներ. հանդիպել բնակիչների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին:

Տավուշյան այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու պետական իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրությունում: