Կարևոր չի՝ քարտեզում գիծը որտեղ է, որ աշխարհն է, որ երկիրն է, կարևորը՝ քարտեզը երեխայի համար հետաքրքիր լինի․ Փաշինյան (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ Եվրամիությունից հատկացվելիք դրամաշնորհին, որով նախատեսվում է Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բոլոր և Սյունիքի մարզի 13 դպրոցներում կառուցել լաբորատորիաներ։ Խոսքն ընդհանուր 337 դպրոցի մասին է։
Դրամաշնորհը կազմում է 32 մլն եվրո։
Նախագիծը ներկայացնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա շատ կարևոր հարց է։ Նա հիշեց, որ ոչ վաղ անցյալում այցելել է դպրոցներ ու տեսել, որ լաբորիատորիաները մաշված են։
Փաշինյանն այդ մաշվածությունը համեմատեց աշխարհագրական հնամաշ քարտեզների հետ։
«Կարևոր չի՝ քարտեզում գիծը որտեղ է, որ աշխարհն է, որ երկիրն է, կարևորը քարտեզը երեխայի համար հետաքրքիր լինի»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում